Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԱԾ տնօրենին

Հայկական երկու հանրապետությունների անվտանգության խնդիրները եղել են հանդիպման քննարկումների առանցքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախում է:

Հայաստանի նախկին վարչապետին հարցաքննության են կանչել. Քոչարյանի շուրջ օղակը սեղմվում է

Այսօր նա Արցախի նախագահի ընդունելությանն է արժանացել:

Ինչպես տեղեկացնում են նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը: