Մտել է սրճարան և ինքնաձիգից կրակ բացել. արյունալի հաշվեհարդար Բաքվում

Կալաշնիկով ինքնաձիգով զինված տղամարդը ներխուժել է Բաքվի սրճարաններից մեկն ու կրակ բացել։ Մեկ մարդ է մահացել։ Նախկինում նա դատվածություն է ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Հրաձգությունը տեղի է ունեցել Բաքվի սրճարաններից մեկում, արդյունքում մեկ մարդ է զոհվել։

Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում այցելել են հայ գերուն

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով իրավապահ մարմիններին, միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը Բաքվի Ռաման Սաբունչինսկու ավանի տարածքում։

Նշվում է, որ 22:00–ին անհայտ անձը, զինված Կալաշնիկով ինքնաձիգով, ներխուժել է սրճարան և կրակ բացել։ Սպանվել է նախկինում ԱՀ ՔՕ 127-րդ հոդվածով (կանխամտածված` ծանր մարմնական վնասվածք հասցնելը) դատվածություն ունեցող Բաքվի բնակիչ 1985 թվականին ծնված Ալահվերդիև Նամիգ Մագերամ օղլուն։

Բացի այդ, ծանր վիրավորում է ստացել Քերիմով Էլխան Նազիմ օղլուն, 1984 թվականին ծնված։ Տուժածին տեղափոխել են N3 կլինիկական հիվանդանոց, հիվանդի վիճակը բժիշկները բավարար են գնահատում։