Դավիթաշենում նոր հետիոտնային անցում կգործարկվի

Հետիոտնի անվտանգությունը կապահովի արհեստական անհարթությամբ անցումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Երևանի Դավիթաշեն թաղամասի վերջնամասում՝ նոր հետիոտնային անցում կկազմակերպվի:

Վտանգավոր վազք ու անիվների ճռռոց. ե՞րբ Երևանում կլուծեն անցումների խնդիրը

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ հետիոտն երթևեկողների անվտանգության բարելավման նպատակով Երևանից Եղվարդ տանող ճանապարհի՝ Դավիթաշեն թաղամասի վերջնամասի հատվածում օգոստոսի 9-ից կգործի արհեստական անհարթության հետ համատեղված և անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված հետիոտնային անցում: