Արգելվում է կաթնասունների որսը

Նախարարի այս հրամանի հիմքում ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի առաջարկն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ստորագրել է 2018-2019 որսաշրջանի վերաբերյալ հրաման: Այս մասին տեղեկացնում են նախարարի մամուլի ծառայությունից:

Հրամանով սահմանվում են որսի համար նախատեսվող 2018-2019 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները:

Փաշինյանը կոչ է անում կանգնեցնել ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմը

Այս տարի առաջին անգամ որսաշրջանի ընթացքում չի թույլատրվել կաթնասունների որս։ Հրամանին զուգահեռ նաև պաշտոնական գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ որսաշրջանի ընթացքում կենսառեսուրսների օգտագործման պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների իրավական գործընթացի վերահսկողությունն ուժեղացնելու առաջարկով։

Նախարարության այս որոշման հիմքում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի 2018 թվականի հուլիսի 20-ի N2459-152 գրությամբ ներկայացված առաջարկությունների փաթեթն է: