Ստեփանավանի սոցապի և «Հայփոստի» աշխատակիցները հարստացել են կեղծ նպաստառուների հաշվին

5 տարվա ընթացքում կեղծ աղքատների անվան տակ հափշտակել են 587.160.000 դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 oգոստոսի — Sputnik. Ստեփանավանի սոցիալական ապահովության տարածքային գործակալությունը կեղծ նպաստառուների ցուցակներով վերջին 5 տարվա ընթացքում պետությունից հափշտակել է 587.160.000 մլն դրամ։ Այս բացահայտումն արվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում։

Խոշոր չարաշահումներ` գյուղացիներին մատչելի դիզվառելիք ծրագրի շրջանակում.հարուցվել է քրգործ

Պարզվել է նաև, որ սոցապ գործակալության աշխատակիցներն այս հարցում համագործակցել են նաև «Հայփոստի»  փոստային բաժանմունքների աշխատակիցների հետ:

Արդյունքում, քրեական գործում ներգրավված 21 անձանցից 15–ը` «հայփոստի» աշխատակիցներ են, 6-ը` սոցապ ծառայության։

Մեղադրյալներից 19-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, 2-ի նկատմամբ` կալանավորումը և հայտարարվել է հետախուզում: Նրանց գույքի նկատմամբ արգելանք է դրվել՝ պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով։

Հետախուզվողներից մեկը Ստեփանավանի սոցապ գործակալության պետ Ա.Ղարաքեշիշյանը:

Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ նախաքննության ընթացքում առ այսօր մեղադրյալների կողմից վերականգնվել է հափշտակված 587.160.000 դրամից 27.740.000 –ը։