Կոտայքի հիվանդանոցի տնօրենը գողացել է բժշկական սարքավորումները

Ոստիկանությունը պետական միջոցների յուրացման հերթական դեպքն է բացահայտել։ Պետությանը հասցվել է 2.3 մլն դրամի վնաս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. «Գառնի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին պաշտոնակատարը յուրացրել է 2.330.000 դրամի բժշկական պարագաներ և սարքավորումներ, որոնք առողջության կենտրոնը որպես մարդասիրական օգնություն էր ստացել: Նման բացահայտում են արել ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները։

Ոստիկանության 6–րդ վարչությունը ստուգումներ է իրականացրել «Վեոլիա ջուր» ընկերությունում

Ոստիկանությունը հայտնում է, որ նշված փաստով նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցենք` 2018թ–ի ապրիլի 29-ին Կոտայքի արդեն նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանն այցելել էր «Գառնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ` ծանոթանալու պետական ֆինանսավորմամբ իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում մարզպետը «Գառնիի առողջության կենտրոնի» աշխատակիցների հետ քննարկել էր առողջապահական ծառայությունների մատուցման և հաստատության գործունեությունն արդյունավետ կազմակերպման հարցեր, տվել հանձնարարականներ։