Կրկին պատժամիջոցներ. կդառնա՞ն դրանք Հայաստան-Իրան հարաբերությունների առավել զարգացման խթան

Իրանի դեմ ուղղված ամերիկյան պատժամիջոցները թեև ոչ անմիջականորեն, բայց կանդրադառնան հայ–իրանական տնտեսական հարաբերությունների վրա։ Մասնագետները կարծում են, որ պետք չէ դրամայի վերածել իրավիճակը, հակառակը` պետք է համագործակցության նոր հնարավորություններ փնտրել. օրինակ, ազատ տնտեսական գոտու շրջանակում ու տրանսպորտի ոլորտում։
Sputnik

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Երկուշաբթի ուժի մեջ մտավ Իրանի դեմ ուղղված ԱՄՆ–ի պատժամիջոցների նոր ալիքը։ Պատժամիջոցները դադարեցվել էին 2015 թվականին միջուկային գործարքը կնքելուց հետո։

Թրամփը սրում է իրավիճակը. ԱՄՆ նախագահը ստորագրել է Իրանի դեմ պատժամիջոցների նոր հրամանագիր

Ի թիվ մնացածի՝ սահամանափակումների մեջ են ընկնում թանկարժեք մետաղների վաճառքը, ավիացիոն ու ավտոմոբիլային արդյունաբերությունը, իսկ նավթի պատժամիջոցները կվերականգնվեց նոյեմբերի սկզբից։

Բացի այդ, Վաշինգտոնը մտադիր է միջոցներ կիրառել Թեհրանի հետ համագործակցող երկրների նկատմամբ։

Բազում հայ փորձագետներ ու մասնագետներ վստահ են, որ պատժամիջոցների տնտեսական ազդեցությունն այդքան նկատելի չի լինի, քանի որ իրանցիները սովորել են շրջանցել դրանք։ Իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանյանն ասում է, իրանական տնտեսության  ու պետության վիճակն, ընդհանուր առմամբ, հեռու է կրիտիկականից՝ չնայած երկրի դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցներին։

Ոսկանյան. «ԱՄՆ պատժամիջոցները որոշակիորեն կազդեն նաև ՀՀ-ԻԻՀ տնտեսական հատվածի վրա»

Այս բոլոր իրադարձությունները կողմնակի, բայց բավականին զգալի ազդեցություն կունենան Հայաստանի վրա։ Թեև, ընդհանուր առմամբ Հայաստանի նշանակությունն այդքան էլ մեծ չէ, սակայն երկկողմանի հարաբերությունների առումով այն բավականին նշանավոր է։ Հաշվի առնելով, որ Իրանը այն երկու անմիջական հարևաններից մեկն է, որի միջոցով մեր երկիրը ելք ունի դեպի արտաքին աշխարհ, ապա պատժամիջոցների գործոնը տեսականորեն կարող է մեզ որոշ անհարմարություն պատճառել։

Երբ Հայաստանը շրջափակման ամենադժվար օրերն էր ապրում, Իրանն այն երկրներից էր, որ անհապաղ օգնության եկավ։ Վարդան Ոսկանյանը նշում է, որ երբ իրավիճակը փոխվեց, ու արդեն Իրանն էր ամենադաժան պատժամիջոցներից շրջանն էր ապրում, Ահմադինեժադի օրոք, Իրան–Հայաստան գազատարը կառուցվեց, այլ ոլորտներում սկսվեց փոխշահավետ համագործակցություն զարգանալ։

Ընդհանուր առմամբ՝ պատժամիջոցները խթանում են երկկողմ տնտեսական հարաբերություններում նոր հնարավորությունների որոնումը, ու հաջողակ նախագծերը շարունակվում են արդեն սովորական  վիճակում։

Մենք պետք է, վերջապես, գործարկենք Իրանի հետ սահմանի ազատ տնտեսական գոտին։ Ահա որտեղ կա իսկական ներուժ, որի իրական ծավալի մասին մենք դեռ ոչինչ չգիտենք։

Իհարկե,  չի կարելի պնդել, որ ամերիկյան պատժամիջոցները չեն անդրադառնա Հայաստանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալի վրա։ Մեղրիի ազատ տնտեսական գոտու հարցում պատժամիջոցները կարող են անդրադառնալ թեկուզ միայն բացասական սպասելիքների մակարդակով. գոտին նոր–նոր է սկսում գործարարներ ու հնարավոր ներդրողներ գրավել դեպի իրեն ու ԱՄՆ–ի կողմից տնտեսական ազդեցության սպառնալիքը կարող է վախեցնել նրանց։

Միաժամանակ որոշ մասնագետներ ու փորձագետներ կարծում են, որ այդ առումով Հայաստանի համար վտանգները չափազանցված են, թեև չի կարելի դրանք լիովն բացառել։

ԱՄՆ նախագահը, օրինակ, ասում էր, որ հնարավոր է  պատժամիջոցներ կիրառվեն այն երկրների ու կազմակերպությունների դեմ, որոնք կաջակցեն Իրանի միջուկային ծրագրին. Հայաստանին նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ դրա մեջ մեղադրել։

«Ռուսական երկաթուղիները» սկսել են մշակել Հայաստան–Իրան երկաթուղու կառուցման հարցը. Միշարին

Հետաքրքիր է, որ հիմա Հարավկովկասյան երկաթուղին հետաքրքրվում է Հայաստանն ու Իրանը միացնող երկաթուղու շինարարությամբ։ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը երկաթուղու շինարարությունը լրիվ իրատեսական է համարում։

«Կարծում եմ` Իրան–Հայաստան երկաթուղին գործարկելը տեխնիկապես հնարավոր է։ Պարզապես պետք է աշխատել այդ ուղղությամբ, ներդրումներ գտնել», – Sputnik Արմենիային ասել էր Միշարինը։ Նախկինում էլ այդպիսի առաջարկություններ կային, սակայն գործը առաջ չէր գնում, բայց եթե լուծվի ամենաբարդ` ներդրումների հարցը, ապա ոչ մի պատժամիջոց  չի խանգարի շինարարությանը։

Պետք չէ դրամայի վերածել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Իրանն այդ պետությունը չէ, որն այդ պատճառով կկոտրվի, հատկապես, որ մի շարք երկրներ ու նույնիսկ ԵՄ–ն հայտարարում են, որ ամերիկյան պատժամիջոցներն անընդունելի են ու իրենք շարունակելու են համագործակցել Թեհրանի հետ և՛ միջուկային, և՛ տնտեսական ոլորտում։

Մենք էլ պետք է հետևենք իրադարձություններին ու ճիշտ տնտեսական որոշումներ կայացնենք։