«Ռուկա չի, ձեռներ ա». փոքրիկ Սարգիսը ռուս դաստիարակներին հայերեն է սովորեցնում. տեսանյութ

Հայ փոքրիկի զվարճալի տեսանյութը համացանցում մեծ տարածում է ստանում։ Տեսանյութում փոքրիկ տղան մանկապարտեզի դաստիարակչուհիներին հայերեն խոսել է սովորեցնում։
Sputnik

Սարգիս անունով փոքրիկը Ռուսաստանում է մանկապարտեզ հաճախում։ Դաստիարակչուհիները խնդրում են փոքրիկին մարմնի մասերը ռուսերեն ասել։ Նրանցից մեկը կոնկրետ մարմնի մաս է մատնանշում և ասում նրա ռուսական անվանումը։

Սակայն երեխան անկեղծորեն զարմանում է, քանի որ նրանք «սխալ» անուններ են տալիս։ Նա այդ խոսքերը հայերեն է ասում և փորձում բացատրել դաստիարակներին, թե ինչպես է ճիշտ ասել «քիթ», «բերան», «աչք», «ձեռք» և «ոտք» բառերը։

Արդյունքում, դաստիարակչուհիները զիջում են տղային և նրան կրկնելով մի քանի բառ հայերեն են արտաբերում։