Պատերազմի դեպքում Հայաստանը հզոր տանկային անձնակազմեր ոտքի կհանի. փոխգնդապետ Ֆերոյան

Հայաստանի թիմին երկրպագում են ոչ միայն տեղացի հայերը, այլև՝ բոլորը, քանի որ հետաքրքիր է, թե ինչպես կարող են ժամկետային ծառայողները համաշխարհային մակարդակում մրցել շատ ուժեղ և պրոֆեսիոնալ թիմերի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի  – Sputnik. «Տանկային բիաթլոն-2018» IV միջազգային բանակային խաղերին Հայաստանի թիմի ներկայացուցիչը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում խոսել է անձնակազմի յուրահատուկ կազմի ու այդ մրցումներին մասնակցելու օգտի մասին։

Армен Фероян

Փոխգնդապետ Արմեն Ֆերոյանը, որը նախկինում հայկական թիմի մարզիչն էր, այս տարի  օպերատիվ ու կազմակերպչական հարցերի պատասխանատուն էր։

Танк армянской команды на "Танковом биатлоне 2018"

Նրա խոսքով`անհատական մրցումներում հայ զինվորականները շատ լավ ելույթ ունեցան` խփելով 15 թիրախներից 14–ը։

«Եթե հաշվի առնենք, որ մեր թիմի կազմում ժամկետային ծառայողներն էին, ապա մենք հիանալի ելույթ ունեցանք։ Չէ որ մեզ մոտ ամեն տարի նոր տղաներ են», – ասաց փոխգնդապետը։

Танкисты армянской команды на "Танковом биатлоне 2018"

Նա ընդգծեց, որ մրցումներին մասնակցող տղաները մեծ ու արժեքավոր փորձ են ձեռք բերում, որը հետագայում բերում է իրենց ստորաբաժանումների մակարդակի բարձրացմանը։

«Այսինքն` նրանք պրոֆեսիոնալ են դառնում, հետո տարածում են իրենց պրոֆեսիոնալիզմը, իրենց փորձը զորքերում, ու հետագայում, եթե, Աստված չանի, պետք գա, մենք արդեն 8 պրոֆեսիոնալ անձնակազմ ունենք», – ասաց Ֆերոյանը»։

Նա նաև նշեց, որ տեղացի հայերը նախօրոք իմանում են մեր թիմի մրցումային օրերն ու գալիս են երկրպագելու։ Փոխգնդապետի խոսքով` դա ասես ֆուտբոլ լինի. այդպիսի աջակցության շնորհիվ մեր տղաները զգում են իրենց ինչպես տանը, իսկ այդ զգացողությունն ինչպես հայտնի է օգնում է հաղթել։

Болельщики армянской команды на "Танковом биатлоне 2018"

«Սակայն մեզ  երկրպագում են ոչ միայն հայերը, նաև ռուսներն ու բոլոր այն մարդիկ, որոնց հետաքրքիր է` ինչպես կարող են ժամկետային ծառայողները հասնեն համաշխարհային մակարդակ ու մրցել շատ ուժեղ ու պրոֆեսիոնալ թիմերի հետ։ Այդ հետաքրքրությունը շատ վառ է», – ասաց Ֆերոյանն ու ավելացրեց, որ հայկական թիմի տղաները բանակում կեսից մինչև  մեկուկես տարի ծառայած տղաներ են ու նրանք պատրաստվել են բիաթլոնին առավելագույնը 2,5 ամիս։