ՊԵԿ նախագահը բարկացե՞լ է

Դավիթ Անանյանը կտրուկ քայլերի է գնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik.Sputnik Արմենիայի աղբյուրները տեղեկացնում են, որ Պետեկամուտների կոմիտեում առաջիկայում փոփոխություններ կլինեն:

Եղե՛ք ուշադիր, որ խուսափեք վարչական տուգանքներից. ՊԵԿ

Մաքսային բլոկի ղեկավարների առաջ ազատման դիմում գրելու խնդիր է դրվել: Դավիթ Անանյանի թիրախում է մաքսային բլոկը համակարգող ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը:

Շուրջ 10-12 հոգանոց ցուցակում ներառված են նաև տարբեր մաքսատների պետեր, մաքսանենգության դեմ պայքարի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ և այլք:

Ըստ տեղեկության՝ Դավիթ Անանյանը խիստ դժգոհ է կոմիտեի մաքսային թևի բարձր էշելոնների ղեկավարների աշխատանքից:

Հիշեցնենք, որ վերջերս համացանցում և հանրության շրջանում հստակ դժգոհություն է նկատվում այդ ոլորտի աշխատանքի հանդեպ:

Հանրային քննադատության թիրախում է հայտնվել նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահի կադրային քաղաքականությունը: