Ընտրովի արդարադատություն. Շարմազանովը քննադատել է Գլխավոր դատախազության որոշումը

ՀՀ ԱԺ փոխխոսնակի կարծիքով` Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ոչ թե իրավական է, այլ քաղաքական որոշում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Սա անհիմն ու չարդարացված որոշում է, որտեղ հստակ արհամարհվում է ԱԺ 45 պատգամավորի ստորագրությունը։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չի փոխվի. Դատախազությունը մերժել է պատգամավորներին

Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը մերժելուն։

«Հաշվի Հանրային հեռուստաընկերության եթերում Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հնչեցրած միտքը, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, ինձ համար սպասելի էր դատախազության նմանատիպ որոշումը։ Սպասելի էր, բայց ոչ հիմնավորված է»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազության «հիմնավորումները», իր համար ընդունելի չեն, հատկապես երբ մի քանի պատգամավորի ստորագրությամբ փոխվում է «Սասնա ծռերի» ներկայացուցիչների կալանքի միջնորդությունը, իսկ երկրի 2-րդ նախագահը, ով ինքնակամ վերադարձել է արտասահմանից, որպեսզի մասնակցի քննչական գործողություններին, նրա կալանքի տակ մնալը մնում է անփոփոխ։

Շարմազանով. «Այն պատճառաբանությունները, որ տալիս են ՀՔԾ-ն ու Դատախազությունը, անհիմն են»

«Կարծում եմ` գնալով հաստատվում է իր այն մտահոգությունը, որ Հայաստանում գործում է «զանգովի» ու «ընտրովի» արդարադատություն։ Սպասենք դատարանի վաղվա որոշմանը»,- նշեց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ոչ թե իրավական է, այլ քաղաքական որոշում է։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քոչարյանի կազուսը. ինչպես պաշտպանել փաստաբաններին և խուսափել գրաքննությունից համացանցում

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 31–ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը  ստորագրահավաք է սկսել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով: Երաշխավորագրի տակ ստորագրել էր նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագրին միացել էին նաև պատգամավորներ ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունից։ Նույն խնդրով ՀՀ գլխավոր դատախազությանը երեկ` օգոստոսի 7–ին դիմել էին նաև Արցախի ԱԺ պատգամավորները։

Այսօր` օգոստոսի 8–ին, ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել էր ՀՀ ԱԺ 45 պատգամավորի միջնորդությունը ՀՀ 2–րդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։