Հայաստանը բացառություն չէ. կտրուկ իշխանափոխությունը ցանկացած երկրում հանգեցնում է մի վիճակի, երբ հին համակարգն ամբողջովին քանդված չէ ու նորը չի կարող լիարժեք գործել։ Այլ բան է, երբ հին համակարգի փլուզումը միայն հռչակվում է, բայց իրականում տեղի չի ունենում։ Այդ դեպքում անցումային շրջանը տևում է այնքան, քանի հեղափոխական ցնցումներից հետո հասարակությունը չի վերադառնում կյանքի բնականոն հունին։
Փոփոխությունների շղարշի տակ թափ են հավաքում այն ուժերը, որոնք գործում են ի վնաս հասարակությանը, դրա ամբողջականությանն ու միահամուռ լինելուն, ձգտում են տարաձայնություն մտցնել, խորացնել արդեն եղած հակասություններն ու նոր հակասություններ առաջացնել։ Դա կարող է արվել տարբեր պատճառներով՝ նեղ շահեր, արտաքին խաղացողների պատվերներ, հենց բուն հասարակության ազդեցիկ խմբերի մտադրությունների սպասարկում ու բազում այլ բաներ։
Այդպիսի փորձեր անպայման արվում են. սկզբում նետվում է փորձաքար, իսկ հետագա ռազմավարությունն ու կրկնությունների հաճախությունը կառուցվում է հիմնվելով հասարակության արձագանքի վրա։ Եթե պտղաբեր հող կա, սերմերն անպայման ծիլ կտան, իսկ եթե հասարակությունը ծիլերը թույնով է ջրում, դրանք ստիպված թաքնվում են ու ավելի հարմար պահի են սպասում։
Վերջին երեք ամիսների ընթացքում մենք տեսանք` ինչպես են փորձում միջամտել եկեղեցու գործերին, բանակի վրա հարձակումներ կատարում, ստուգում հայ հասարակության հայրենասիրության մակարդակը, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիրների ակտիվացումը, ստուգում էին արձագանքը արցախյան հակամարտության մեջ զիջողականության գնալու առաջարկին։ Այստեղ չենք նկարագրի այդ ոտնձգությունների դրսևորումներն ու բնույթը. դրանց մասին մանրամասն գրել են մամուլի բազում տեղական ու արտասահմանյան ներկայացուցիչներ։
Պետք է խոստովանել, որ հայ հասարակությունը դեռ պատվով է հանձնել բարդ քննությունները։ Մարդիկ շուտ հասկացան, որ օրինակ կաթողիկոսի հրաժարականի պահանջները լավ քողարկված հարձակումներն էին Հայ առաքելական եկեղեցու վրա, դրա քարոզած արժեքների, հայկական մտածելակերպում դրա դերի վրա։ Այդ շարքում են նաև ԼԳԲՏ համայնքի սադրանքները, որոնք պարբերաբար ուժեղ բառային պատասխաններ, ծայարհեղ դեպքում` ֆիզիկական հակազդեցություն են ստանում։
Մեղմ ասած՝ անհարգալից վերաբերմունքը Ապրիլյան պատերազմի հերոսներին նույնպես խիստ պատասխանի արժանացավ, ինչպես նաև հայ զինվորի աչքերում «հայտնաբերված վախի» մասին պնդումները։ Թե ինչով ամեն ինչ ավարտվեց, բոլորին հայտնի է. մեկ հրաժարականով ու նման արտանետումների դադարեցումով։ Բնականաբար, դադարը ժամանակավոր է։
Հայ հասարակությունն այս անգամ պատվով հանձնեց քննությունը։ Բայց այդպիսի քննություններ հաճախ են լինելու, ու դրանց հաճախականությունն ավելանալու է։
Դրա համար բազում պատճառներ կան, դրանց մի ամբողջ համալիր կա, պատճառներից ոչ մեկը չի կարող ինքնին որոշիչ լինել։ Համեմատաբար անորոշ ժամանակներում գլուխ են բարձրացնում մարգինալ, որոշակի նպատակներով ֆինանսավորվող, ապակառուցողական կրոնական հոսանքները՝ հենց նույն սեռական փոքրամասնությունները։
Դրանք բոլորը հետախուզական նպատակներով ստուգում են իրավիճակը, արդյո՞ք հասարակության գիտակցության մեջ մտցնելու ճիշտ ժամանակը եկել է։ Այդպիսի կազմակերպությունները հազվադեպ են գաղափարախոսական հենք ունենում. գրեթե բոլորը ֆինանսավորում են որոշակի աղբյուրներից, որոնք պահանջում են կոնկրետ առաջադրանք կատարել։ Ինչ վերաբերում է աղբյուրներին, ապա դրանք շատ տարբեր են՝ սկսած մեծ կազմակերպությունների մինչև այլ երկրների արտաքին հետախուզության մարմիններ։
Նման երևույթները ծնվում են ոչ միայն անորոշ ժամանակներում, երբ պետության ու հասարակության ուշադրությունը դրանց նկատմամբ թուլացած է։ Պատճառների շարքում է նաև այն, որ նոր իշխանությունը կատարել է իր խոստումները, որոնք հաճախ ոչ հրապարակային էին, նաև այն, որ կադրերի արագ փոփոխությունների արդյունքում իշխանական կառույցներում են հայտնվում այդ կազմակերպությունների հետևորդները։ Դա պատճառների համալիր է։
Այդ երևույթների դեմ պայքարը դժվար է այն առումով, որ նման կազմակերպություններն աշխատում են մտածված, նախապատրաստված, հակամարգված։ Իսկ հասարակության մեջ մեծ մասամբ նրանց դիմադրում են միայնակ մարդիկ. ու միայն, երբ ինչ-որ բան չափից դուրս վրդովեցնող է, լսվում է ժողովրդի ձայնը։
Կազմակերպությունները դադար են վերցնու ու գնում են հաջորդ քայլերը մշակելու` հաշվի առնելով իրենց ստացած արձագանքն ու վերլուծելով իրենց անհաջողությունները։ Նրանք գնալով ավելի նուրբ են գործում, կամաց-կամաց իրենց գաղափարները մտցնելով մեծ զանգվածների մեջ ու նոր կողմնակիցներ ձեռք բերելով՝ ոմանց գումարի օգնությամբ, ոմանց ուղղակի «գլուխը արդուկելով»: Դա արվում է այն հաշվարկով, որ մի գեղեցիկ օր այդ մարդկանց քանակը կգերազանցի կրիտիկական զանգվածը, դրանք հասարակության առողջ մասից ուժեղ կլինեն։
Իսկ հայ հասարակությունը դեռ ադեկվատ է արձագանքում այդպիսի մարտահրավերներին։ Սակայն հասարակությունը, մի հարձակումը հետ մղելով, երբեք չի սկսի համախմբված հաջորդին պատրաստվել. մեզանից յուրաքանչյուրն, իր կարծիքն արտահայտելով, սկսում է իր առօրյա գործերով զբաղվել։ Մնում են միայնակ պայքարողներն ու նրանց պայքարը դատապարտված է անհաջողության. վաղ թե ուշ կազմակերպված գործողությունները հաղթում են անհանտերի դիմադրությունը։
Դա համաշխարհային միտում է, ու շատ երկրներում այդպիսի միայնակ պայքարողներին արդեն լիովին տապալել են, հասարակության գիտակցության փոփոխություններն ակնհայտ են։ Հայաստանում դեռ չի հաջողվում դա անել: Հայերը քիչ են, ազգային ինքնապահպանման բնազդն ուժեղ է, ուժեղ են նաև դաստիարակությունը, աշխարհահայացքն ու բարոյական արժեքները։
Ապակառուցողական կազմակերպությունների հետ հնարավոր է պայքարել միայն կազմակերպված։ Սակայն աշխարհում կարելի է մատների վրա հաշվել այն պետությունները, որոնք իշխանական մակարդակով պայքարում են նման երևույթների դեմ։ Հայաստանն այդ պետությունների շարքում չէ ու երբեք էլ չի եղել։ Իսկ դա նշանակում է, որ մենք անխուսափելիորեն հատ-հատ հանձնում ենք մեր դիրքերը։
Հարցն այն է, որ ի՞նչ չափի ազագային աղետի դա կհանգեցնի։ Թեև փոքր երկրի ու փոքրաքանակ ազգի համար ցանկացած աղետ էլ մահացու է։