Ադրբեջանի մարտական դիրքերից մեկում պայթյուն է որոտացել

Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և ռազմական այլ տեսակի 5 մեքենաներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 Օգոստոս — Sputnik. Շփման գծի ուղղությամբ, ադրբեջանական կողմի դիրքերից մեկում այսօր պայթյուն է գրանցվել։

Ինչպես է այրվել ադրբեջանական դիրքը Նախիջևանի սահմանում. տեսանյութ

Ինչպես տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 8-ին, ժամը 13:40-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց:  Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և այլ՝ ռազմական 5 մեքենաներ:

Դեպքի հետ կապված որևէ տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի տվել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ու համապատասխան ծառայությունները աչալրջորեն վերահսկում են իրավիճակը և հետևում հակառակորդի առաջնագծում նկատվող տեղաշարժերը: