Չհամարձակվես. մատուցողուհին նոկաուտի է ենթարկել տղամարդուն, որը նրան «ձեռք էր գցել»

Ամերիկայի Ջորջիա նահանգի սրճարանի «դուխով» մատուցողուհին չի վախեցել լկտի հաճախորդից։ Տեսանյութում դիտեք` ինչպես է նա նոկաուտի ենթարկում իրեն «ձեռք գցող» տղամարդուն։
Sputnik

Էմելիա Հոլդենն իր համար հանգիստ աշխատում էր Ջորջիա նահանգի սրճարաններից մեկում, երբ երկու երեխաների հայր, 31–ամյա Ռայան Չեռնիվսկին նրա կողքով անցավ։

Տղամարդը չկարողացավ դիմակայել 21–ամյա գեղեցկուհու կարճ շորտերի գայթակղությանը ու կողքով անցնելուց հարցվածեց նրա հետույքին։ Աղջիկը չշփոթվեց ու բռնեց չարագործի շապիկից։

Անվախ մատուցողուհին մեկ ձեռքով տղամարդուն աթոռի վրա է գցեց ու ոստիկանություն կանչեց։ Խրատ բոլոր աղջիկներին` մարտարվեստ սովորեք, որ հարկ եղած դեպքում պատասխան տաք նեղացնողին։