Պաշտպանութունը բողոքարկել է սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի կալանավորումը

Բոլոր երեք նյութերով էլ բողոքարկման գանգատ է եղել. գանգատների քննման օրը դեռ նշանակված չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik.  Պաշտպանությունը բողոքարկել է Մոսկվայում հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի կալանավորումը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Օստանկինոյի դատարանի մամուլի քարտուղար Աննա Սելիվանովային։

Միխայիլը ինձ կարող էր ծեծել հենց ոստիկանությունում.սպանվածի կինը նոր մանրամասներ է հայտնել

«Բոլոր երեք նյութերով էլ բողոքարկման գանգատ է եղել», – ասել է Սելիվանովան։ Նրա խոսքով` գանգատների քննման օրը նշանակված չէ։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս–արևելքում հուլիսի 27-ին։ Քննության վարկածով, քույրերը հարձակվել են հարազատ հոր վրա, երբ նա քնած է եղել ճոճվող բազկաթոռին։ Հարցաքննության ժամանակ աղջիկները խոստովանել են մեղքը և պարզաբանել, որ «նրանք հոր հետ վատ հարաբերություններ են ունեցել երկար տարիների ընթացքում իրենց բարոյական տանջանքներ պատճառելու համար»։

Ավելի ուշ, միջնեկ քույրը` Անգելինան, որը 18 տարեկան է, հայտնել է, որ հայրը ծաղրել և սեռական բնույթի ոտնձգություններ է իրականացրել նրանց նկատմամբ։