551 կոռուպցիոն հանցագործություն կես տարում. 102 կոռուպցիոներ մեղադրյալի աթոռին են

ՀՀ Քննչական կոմիտեն ամփոփել է կես տարվա աշխատանքը. բացահայտված կոռուպցիոներների մի մասն արդեն դատարանում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. ՀՀ Քննչական կոմիտեն այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 551 քրեական գործ է քննել։

Ո՞վ է «կերել» կույրերի փողերը. միավորման անդամները պատմում են կառույցում կոռուպցիայի մասին

Ըստ ՔԿ տարածած պաշտոնական հաղորդագրության` դրանցից 153-ը վերաբերում են զինված ուժերում տեղի ունեցած հանցագործություններին։

Քրեական գործերի մեծ մասը (551 գործերից 403–ը) վերաբերում է տարբեր պաշտոնյաների կողմից իրականացրած հանցագործություններին` յուրացում կամ վատնում, իշխանազանցություն, անգործություն, պաշտոնեական կեղծիք և այլն։

41 գործ վերաբերում է առևտրային կազմակերպություններում կատարված չարաշահումներին, 51-ը՝ կաշառք ստանալուն, 33-ը՝ կաշառք տալուն և այլն։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննված գործերից 47–ն ուղարկվել է դատարան։ Դրանցով մեղադրվում է 102 անձ, որոնցից 45–ը` զինվորական։