Ադրբեջանցիները պայթել են ականի վրա Հայաստանի սահմանի մոտակայքում

Ալիբեյլի գյուղի բնակիչներն ամենայն հավանականությամբ անտեսել են ականապատ դաշտերի դիմաց դրված նախազգուշացնող նշանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Երկու քաղաքացի պայթել են ականի վրա Հայաստանի սահմանին մոտ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին` Թովուզի շրջանի Ալիբեյլի գույնի մոտ։

Կյանքն ականի վրա. ինչպե՞ս պաշտպանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին դժբախտ պատահարներից

Տեղացիները` 24 տարեկան Մեխտիև Էշալդ Վիրդադին ու 14 տարեկան Հուսեյնով Էլգյուն Ֆարիդ օղլուն, պայթել են ականի վրա ու ծանր մարմնական վնասվածքներ են ստացել։ Նրանց տեղափոխել են Թովուզի շրջանի հիվանդանոց։

Նշվում է, որ այդ հատվածում համապատասխան նշումներ կան ու բնակչությանը զգուշացրել են այդ տարածքով չանցնել։

Փաստով հետաքննություն է սկսել։