Հորը սպանած Խաչատուրյան քույրերը շոկի մեջ են. իրավապաշտպան

Աղջիկները N6 քննչական մեկուսարանում են։ Ընդհանուր պայմաններ նրանց համար ապահովված են, սակայն մինչ օրս նրանք անհրաժեշտ անձնական իրեր չունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Սեփական հորը սպանած Խաչատուրյան քույրերին Մոսկվայի քննչական մեկուսարանում տարբեր խցերում են տեղավորել, ընդ որում` ավագին և կրտսերին միայնակ են պահում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին

«Նա օրորոցից մոլագար էր». հորը սպանած Խաչատուրյան քույրերի տատի խոստովանությունը
տված հարցազրույցում ասաց Մոսկվայի հասարակական դիտորդական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Իվան Մելնիկովը։

«Աղջիկները N6 քննչական մեկուսարանում են։ Նրանց անմիջապես տարբեր բանտախցեր են տեղաբաշխել, ներկա պահին կարանտինի շրջան է։ Կրտսեր և ավագ քույրերը միայնակ են, մյուս քրոջ հետ նույն խցում ևս երկու հոգի կան։ Նրանց համար ապահովել են ընդհանուր պայմաններ, սակայն մինչ օրս քույրերն անհրաժեշտ անձնական իրեր չունեն», – ասել է նա։

Իրավապաշտպանի խոսքով` քույրերը մինչև հիմա շոկի մեջ են և՛ իրավիճակից, և՛ նրանից, որ նրանց առանձին բանտախցերում են նստեցրել։

«Նրանք մտահոգված են իրենց, իրենց մոր, հարազատների համար, որոնց վրա կարող է անդրադառնալ այս հետաքննությունը։ Պետք է հասկանալ, որ նրանք մանկուց միասին են եղել և այժմ շատ են վախենում նման պայմաններում մենակ գտնվելուց», – նշել է Մելնիկովը։

Նա նաև ավելացրեց, որ Մոսկվայի հասարակական դիտորդական հանձնաժողովը, հաշվի առնելով սպանված հոր գործունեության վերաբերյալ տարածված լուրերը, խնդրել է մեկուսարանի ղեկավարությանը ապահովել աղջիկների անվտանգությունը։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս–արևելքում հուլիսի 27-ին։ Քննության վարկածով, քույրերը հարձակվել են հարազատ հոր վրա, երբ նա քնած է եղել ճոճվող բազկաթոռին։ Հարցաքննության ժամանակ աղջիկները խոստովանել են մեղքը և պարզաբանել, որ «նրանք հոր հետ վատ հարաբերություններ են ունեցել երկար տարիների ընթացքում բարոյական տանջանքներ պատճառելու համար»։

Ավելի ուշ, միջնեկ քույրը` Անգելինան, ով 18 տարեկան է, հայտնել է, որ հայրը ծաղրել և սեռական բնույթի ոտնձգություններ է իրականացրել նրանց նկատմամբ։