ՌԱԴԻՈ

Փամբուխչյան. «Վերին Լարսի խնդրում քաղաքական ենթատեքստ չկա»

Տրանսպորտի նախարարն այսօր կմնա Վերին Լարսում։ Sputnik Արմենիային հայտնել է փոխնախարար Փամբուխչյանը։
Sputnik
Արմեն Փամբուխչյան. «Վերին Լարսի խնդրում քաղաքական ենթատեքստ չկա»

Վերին Լարսի խնդրում քաղաքական ենթատեքստ չկա, այն պայմանավորված է բացառապես ավտոմեքենաների թվի աճով ու ճանապարհի թողունակությամբ։ SputnikԱրմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Վերին Լարսի անցակետում առաջացած կուտակումների խնդիրը, ասել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

Հերթը նվազում է. Վերին Լարսի անցակետում դրական շարժ կա

«Երկու կողմում էլ 25-30 տոկոսը հայկական մեքենաներ են` թե՛ մարդատար, թե՛ բեռնատար, մնացածը` այլ երկրների»,-ասել է նա։

Փոխնախարարի խոսքով՝ հայաստանյան բեռնափոխադրողների որևէ ապրանք անցակետի երկար հերթերի պատճառով այս պահի դրությամբ չի փչացել։

«Վրաստանի հետ ունենք պայմանավորվածություն, կարող են ինքնուրույն կամ մեր միջնորդությամբ դիմել դեսպանատուն, Վրաստանի իշխանությունները իրենց արտահերթ կարգով կփորձեն անցկացնել»,– ասաց Փամբուխչյանը։

Այսօր առավոտյան Վերին Լարս մեկնած Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, փոխնախարարի տեղեկություններով, վաղը ևս կլինի այնտեղ և կփորձի կարգավորել փոխադրումների հետ կապված հարցը։