Մահափորձ Վենեսուելայի նախագահի դեմ. շքերթի դրոնները` պայթուցիկ նյութերով. տեսանյութ

Մադուրոյին փորձել են վնասել անօդաչու սարքերի օգնությամբ, որոնց վրա պայթուցիկներ են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձ են փորձել իրականացնել շքերթի ժամանակ։ Մայրաքաղաք Կարակասում Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ տեղի է  ունեցել պայթյուն: Մադուրոն շտապ տարհանվել է, մի քանի զինվորական վնասվածքներ է ստացել:

Երկրի գլխավոր դատախազը կատարվածը որակել է ահաբեկչություն:

Սոցցանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ խուճապի մատնվում շքերթի ժամանակ և փորձում փրկել նախագահին։

Վենեսուելական «Ֆլանելե զինվորներ» (Soldados de Franelas) խմբավորումն արդեն ստանձնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ իրագործված մահափորձի պատասխանատվությունը:

Էրդողանի դեմ մահափորձ են պատրաստվում իրականացնել. ԶԼՄ

Խմբավորման անդամներն իրենց թվիթերյան էջում նշել են, որ օգտագործել են երկու անօդաչու թռչող սարք՝ համալրված С4 պայթուցիկով: Սակայն անօդաչուներին չի հաջողվել հասնել նախագահական լոջայի մոտ, քանի որ դիպուկահարները վնասազերծել են դրանց:

«Մենք ցույց տվեցինք, որ կառավարությունը խոցելի է: Այսօր մենք չհասանք մեր նպատակին, բայց դա սոսկ ժամանակի հարց է»,- ասվում է խմբավորման տարածած հաղորդագրության մեջ:

Նախագահ Մադուրոն հայտարարել է, որ կատարվածի պատասխանատվությունը կրում է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը: Սակայն Կոլումբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը շտապել է հերքել տեղեկությունը: