«Այսպես դու անգամ սատանային իր բնից կհանես». «РБК»–ի հայ հաղորդավարն ապշեցրել է շատերին

«РБК» մեդիա հոլդինգի հայ հաղորդավար Դիանան Ղուլյանը օգտատերերին զարմացրել է իր արագախոսությամբ։
Sputnik

Գեղեցիկ աչքերով հայուհին տեսանյութի սկզբում նշում է, որ շատերն իր հմայքի գաղտնիքը համարում են իր աչքերը, սակայն ինքը կարծում, որ, իր հմայքի գաղտնիքն իր լեզուն է։ Ապա նա շատ երկար ու առանց սխալվելու շուտասելուկներ է ասում` հարուցելով օգտատերերի զարմանքն ու հիացմունքը։

Օգտատերերից մեկը գրել է, որ այսպես դու անգամ սատանային իր բնից կհանես։ Մյուսը պնդել, որ մեկ է` Դիանայի աչքերն ու հայացքն ամենասիրունն ու հմայիչն են։