Երրորդ ռեյխի տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել. մահացել է 20 մարդ

20 ուղևորների տեղափոխող ինքնաթիռն ընկել է Շվեյցարական Ալպերում, բոլոր ուղևորները մահացել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի –Sputnik.  Երրորդ ռեյխի  տրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Շվեյցարիայում։ Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung պարբերականը։

Հրապարակման համաձայն`  ինքնաթիռի կործանման հետևանքով 20 մարդ է մահացել։

Ինչ վերաբերում է ռարիտետային տրանսպորտային միջոցին՝ խոսքը Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակների JU52 HB-HOT մակնիշի ինքնաթիռի մասին է, այն արտադրվել է 1939 թվականին: Խորհրդային բանակում նրան անվանում էին «Тетушка Ю»։

Самолет времен Второй мировой войны марки JU52 HB-HOT после крушения

Ոստիկանության տվյալներով՝ Junkers 52 ինքնաթիռը, որն ուղևորվում էր Լոկարնոյից դեպի Դյուբերդորֆ, կործանվել է Պից Զեգնանս լեռան լանջին՝ 2540 մետր բարձրության վրա: Ինքնաթիռի անձնակազմը աղետի ազդանշան չի տվել, ինքնաթիռը մեծ արագությանբ ուղղահայաց բախվել լեռան լանջին։

Ինքնաթիռում 17 ուղևոր և անձնակազմի 3 անդամ է եղել։ Ոստիկանությունն արդեն հաստատել է բոլոր 20–ի մահը` 11 տղամարդ և 9 կին։ Նրանց մեծ մասը Շվեյցարիայի գերմանախոս հատվածից են եղել, ինչպես նաև Վո գավառից և Ստորին Ավստրիայից։ Մահացածները 41-84 տարեկան էին։