ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը

Յուրի Խաչատուրովը Մոսկվայում է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Մոսկվա: Այս մասին տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Պողոսյան. «Մեզ համար էական էր, որ վարույթ իրականացնող մարմնի գրավոր համաձայնություն լինի»:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը»,-տեղեկացրել է մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալը կկարողանա անցնել իր պաշտոնական պարտականությունների կատարմանը  երկուշաբթի օրը:

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2017 թ.ին՝ 3 տարի ժամկետով: