ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Վալերիյ Օսիպյանը Տավուշի մարզում է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանության մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Վալերիյ Օսիպյանը անդրադարձել է 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։
Առանձնացնելով որոշ հանցատեսակների բացահայտումների նվազումը՝ ոստիկանության պետը բավարար է գնահատել մարզի ոստիկանության աշխատանքը՝ հաշվի առնելով, որ կիսամյակի զգալի մասում ոստիկանությունն ներգրավված է եղել քաղաքական միջոցառումներում և հասարակական կարգի ապահովման գործառույթների կատարմանը:
Օսիպյանը, սակայն, ընդգծել է, որ նման ցուցանիշները տարվա 3-րդ եռամսյակում անընդունելի են։
Հանդիպումն ամբողջությամբ՝ Ոստիկանության տրամադրած տեսանյութում: