Սկանդալ «Եվրատեսիլում».Թուրքիան կմասնակցի մրցույթին, եթե այնտեղ չլինեն «մորուքով աղջիկներ»

Թուրքիայում հայտարարել են, որ չեն կարող եթեր հեռարձակել մի մրցույթ, որի բեմին կարող են հայտնվել «մորուքով աղջիկներ» կամ «շրջազգեստով տղաներ»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Թուրքիան կրկին հրաժարվել է «Եվրատեսիլին» մասնակցելուց, գրում է Hyurriet–ը։

Իսրայելը դարձավ «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող

«Բոյկոտի պատճառներից մեկը մրցույթի մասնակից ավստրիացի «շրջազգեստով տղամարդն է, ասել է Թուրքիայի TRT հեռուստառադիո ընկերության տնօրեն Իբրահամ Էրենը` ի նկատի ունենալով «Եվրատեսիլում 2014–ի» հաղթող Կոնչիտա Վուրստին։

«Մենք մրցույթից հրաժարվելու մի քանի պատճառ ունենք, դրանց թվում է նաև քվեարկության կերպը։ Նաև մենք չենք կարող երեկոյան ժամը 9–ին, երբ էկրանների առաջ երեխաներ կան,  ուղիղ եթերում ցուցադրել «մորուքով աղջիկների»»,–ասել է Էրենը։

Հիշեցնենք, որ Թուրքիան «Եվրատեսիլին» չի մասնակցում 2013թ.–ից։