Sputnik Արմենիան իր լսարանի ուշադրությանն է ներկայացնում ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ելույթը ԽՍՀՄ գերագույն խորհրդի նիստին, որը հրավիրվել էր Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ:
Ակադեմիկոս Համբարձումյանը, որն այն ժամանակ ԵՊՀ ռեկտորն էր, իր ելույթում ներկայացնում է Հայաստանում այդ պահին տիրող իրավիճակը, ժողովրդական տրամադրությունները:
Նա, ցիտելով ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարին, պնդում է, որ պետք է փոխզիջումներ որոնել՝ ղարաբաղյան հիմնահարցը լուծելու համար, սակայն նրան կոպիտ ձևով ընդհատում է ինքը՝ Գորբաչովը, մեղադրելով Համբարձումյանին պոպուլիզմի և ոչ կառուցողական մոտեցման մեջ: