Զաքարյան. «Բիթքոյնի գրավչությունը գնի 60-ապատիկ աճն էր 3 տարվա ընթացքում»

Sputnik Արմենիայի հետ զրույցում ֆինանսական շուկայի մասնագետը մեկնաբանում է նոր ինվեստիցիոն գործիքի հաջողության տրամաբանությունը:
Sputnik
Նարեկ Զաքարյան. Հայաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ մայնինգ կենտրոնը. մինչ այժմ ամենամեծը Չինաստանինն է

Նմանատիպ փորձ եղել է դեռևս մի քանի դար առաջ: Sputnik Արմենիայի հետ զրույցում ֆինանսական շուկայի մասնագետ Նարեկ Զաքարյանը մանրամասնեց, որ դեռևս 1600-ականներին կտրուկ աճել են կակաչների գները:

«Այս տեսանկյունից բիթքոյնի համար բեկումնային էր 2017 թ.-ը. ընդհանուր ներդրումային շուկաների համար գրավչություն ստեղծելով այն տարածվեց ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում»,-պատմեց Զաքարյանը:

Գալով Հայաստանում նրա տարածման թեմային, մասնագետը հիշեցրեց, որ այժմ մեր երկրում կառուցվում է մեծագույն մայնինգ ֆերման, որն իր չափերով գերազանցելու է աշխարհում մինչ այժմ եղածներին: