Խաչատուրովին մտահոգում է Հայաստանի իմիջը․ նա չի մեկնաբանում իր հասցեին հնչած մեղադրանքները

Յուրի Խաչատուրովը կարծում է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները Հայաստանի ներքին գործն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի  — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի ցանկանում վնասել իր երկրի հեղինակությունը ու չի մեկնաբանում հայրենիքում նրա դեմ հարուցված քրեական գործը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Խաչատուրովը չի մեկնաբանում քրեական գործը։ Նա համարում է, որ դա Հայաստանի ներքին գործն է, ու իր մեկնաբանությունները կարող են վնասել ՀԱՊԿ–ում իր ներկայացրած երկրին», — ասաց նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը

Զայնետդինովը հրաժարվեց պատասխանել հարցին` արդյո՞ք Խաչատուրովը պատրաստ է Հայաստան վերադառնալ, եթե հետագա քննության շրջանակում այդպիսի անհրաժեշտություն առաջանա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գլխավոր քարտուղարը Մոսկվա է ժամանել ու իր պարտականություններին անցնել։ Հիշեցնենք՝ Երևանի առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել կալանավորել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խաչատուրովին։ Նա մեղադրվում է  2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Գրավի դիմաց Խաչատուրովին ազատ էին արձակել։

2017 թվականին երեք տարի ժամկետով  Խաչատուրովը նշանակվել էր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար։