ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Այսօր Սեւանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են 20:50-ի դրությամբ:
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 14:27-ին «911» փրկարար ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում 4 հոգի ռետինե նավակով ափից հեռացել են և չեն կարողանում վերադառնալ:
Փրկարարները նավակի ուղևորներին հետ էին բերել ցամաք, բայց պարզվել էր, որ այս ընթացքում կորել է մի քաղաքացի, որը լողալով է փորձել օգնության հասնել ռետինե նավակում գտնվողներին: