«Բոլորը նրանից հեռու էին մնում». ի՞նչ են պատմում հարևանները Խաչատուրյանների մասին. բացառիկ

Sputnik–ի թղթակիցը այցելել է այս ամառվա ամենաաղմկահարույց սպանության վայր. Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տուն, որտեղ ենթադրաբար երեք քույրերը սպանել են իրենց հորը` գործարար Միխայիլ Խաչատուրյանին։
Sputnik

Լև Ռիժկով, Sputnik

Այն բակը, որն այժմ գտնվում է ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում արտասովոր անվանել չի կարելի։ Միմյանց նկատմամբ ուղիղ անկյան տակ տեղակայված տիպային բազմահարկ շենքեր, բակի խորքում` դպրոց։

 

Ձանձրալի հերթափոխ

Դպրոցի և շենքի միջև շինարարություն է։ Ասիացի բանվորները աղմկելով ավտոտնակի նման բան են կառուցում, ինչը զայրացնում է  նույն բակում աշխատող հեռուստալրագրողներին։ Շինարարությունը աղավաղում է ձայնը, սակայն պատվերով անջատել տեխնիկան բանվորները չեն կարող։ Նրանք իրենց գործն են անում, լրագրողներն` իրենց։

Двор на Алтуфьевском шоссе, где жила семья Хачатурян

Լրագրողներն էլ իրենց հերթին զայրացնում են բակի բոլոր բնակիչներին։ Սպանությունից հետո անցած  մի քանի օրվա ընթացքում, նրանք հասցրել են ձանձրացնել բոլորին։

«Ես արդեն հեռուստաալիքներից մեկի եթերում երկու անգամ եմ եղել, մյուսում, երրորդում։ Հեռուստաաստղ եմ դարձել։ Իսկ ինչո՞ւ ես չեմ կարող հանգիստ դուրս գալ բակ, գարեջուր խմել։ Ինչո՞ւ են ինձ վրա անմիջապես հարձակվում միկրոֆոնով։ Ե՞րբ եք չքվելու այստեղից», – նյարդայնացած ասում է ծեր տղամարդը, Խաչատուրյան ընտանիքի հարևանը։

Նստարանին նստած տատիկները սարքերով այս ու այն կողմ գնացող օտարների վրա խեթ-խեթ են նայում։

Здание на Алтуфьевском шоссе, где жила семья Хачатурян

«Փառք Աստծո, մենք այդ շքամուտքից չենք։ Գնացեք այն մեկի մոտ, այնտեղ էլ հարցուփորձ արեք», – չարախնդությամբ ասում են ինձ մոտակա նստարաններից մեկին նստածները։

Երեք քույրերը դաժանորեն սպանել են հորը. ի՞նչ է կատարվել Խաչատուրյանների ընտանիքում

Իսկ անհրաժեշտ շքամուտքի մոտ բնակիչներից ոչ ոքի չհանդիպեցի։ Միայն լրագրողներ էին։ Հրաշքով տեղի բնակիչ է հայտնվում` մարմնին արված դաջվածքներով մի հաղթանդամ տղամարդ։

«Խնդրում եմ պատմեք…», – սկսում եմ ես։ Տղամարդն ինձ ցույց է տալիս միջնամատն ու զայրույթից կկոցած աչքերով ինձ նայելով հեռանում է։

Գործընկերներս կարեկցանքով ինձ են նայում ու գլխով անում. իբր՝ մենք արդեն անցել ենք դրա միջով։

Ընդհանրապես այնպիսի տպավորություն է, թե լրագրողները տառապում են։ Ե՛վ շոգից, և՛ ձանձրույթից։ Ի՞նչի են սպասում, իրենք էլ չգիտեն։ Նրանց հրահանգել են լինել տեղում և հսկել։ Նրանք էլ անցկացնում են իրենց ձանձրալի  հերթափոխը՝ համընդհանուր անբարյացակամ մթնոլորտում։

 

Ինչպես պաշարման ժամանակ

80-90–ականների բազմահարկի տիպիկ շքամուտք. մեծ նախասրահ, աստիճանավանդակ, որը տանում է դեպի վերելակը։ Նման մուտքեր շատ եմ տեսել։ Հիմնականում, դրանք անշուք ու խղճուկ էին։ Սակայն այստեղ մուտքը զարդարված է դեկորատիվ աղյուսով և ծաղկամանի մեջ դրված բույսերով։ Բավական գլամուրային շքամուտք է։

Подъезд дома, где жила семья Хачатурян

Հանցագործությունը կատարվել է երրորդ հարկում։ Դուրս եմ գալիս վերելակից և անմիջապես հայտնվում այնտեղ, որտեղ տեղի է ունեցել սպանությունը։ Արյան հետքեր չկան։ Սակայն մանր–մունր աղբը շատ է, այն ավլում է դռնապանը, որը Կենտրոնական Ասիայից է։ Ինձ տեսնելով՝ նա ոչ բարձր բղավում (հավանաբար վախից) և հետ է քաշվում դեպի աստիճանները, որտեղ նույնպես մանր աղբ կա կուտակված։

Дверь квартиры семьи Хачатурян

Բնակարանի դուռը հարկի դռներից ամենահարուստն է։ Որևէ ժապավեն վրան չկա։ Լրագրող գործընկերները պատմում են, որ դեռ առավոտյան այն կար, փակ էր դեպի բնակարան տանող մուտքը։ Սակայն այժմ ինչ–որ մեկը, չգիտես ինչու, պոկել է այն։

Հարևանները դռան զանգերին չեն արձագանքում։

«Պաշարման մեջ են», – մեկնաբանում է գործընկերս։

 

50 մարդ զանգով

Փողոցում նստարանին երկու ծեր տղամարդ է նստած։ Նրանց մոտ թարմ ձկներով լի տոպրակ է դրված։ Պարզվում է, որ նոր են որսացել Բիբիրևսկի լճակում։ Տղամարդկանցից մեկն ապրում է հարևան հարկում։ Լրագրողների մասին նրա ելույթ արդեն ներկայացրել եմ ձեզ։

«Ես արդարացնում եմ նրանց». Խաչատուրյան հայրասպան–քույրերի մայրը նոր մանրամասներ է հայտնել

«Չեմ կարող ասել, որ այդ Խաչատուրյանին մոտիկից ճանաչում էի։ Մոսկվայում կարելի է տասը տարի մի հարկում ապրել, և չիմանալ հարևանի անունը։ Դա նորմալ է», – ասում է հարևանը։

Սակայն այս բակը, ինչպես նշեց հարևանը, այդքան էլ նման չէ Մոսկվայի մյուս բակերին, քանի որ բոլորը ճանաչում են միմյանց, մանկուց գիտեն, բոլորն աշխատավորներ են։

«Իսկ Խաչատուրյանը մեզ նման չէր։ Մեր խնդիրները նրան չէին մտահոգում։ Նա էր գնել այդ բնակարանը։ Սոչիում էլ բնակարան ունի։ Մոսկվայում ևս մի քանիսը», – ասում  է տղամարդը։

Իսկ թաղամասի մյուս բնակիչները, ըստ նրա, սերնդեսերունդ ապրում են այստեղ։

Երկրորդ տարեց տղամարդը պատմեց, որ երկսենյականոց բնակարանում երեք ընտանիքով են ապրում։ Մի խոսքով՝ նրանք իրենց ունևոր հարևանի համար չեն ցավում։

Двор на Алтуфьевском шоссе, где жила семья Хачатурян

«Բարձր երաժշտության մասին ոչինչ ասել չեմ կարող։ Թմրանյութերի մասին ևս։ Այդ մասին ոչինչ չգիտեմ։ Սակայն լսել եմ, որ նա ինչ–որ մեկին ասել է, իբր բավական է, որ մեկ հեռախոսազանգ անի և 50 մարդ կգա։ Շփվող մարդ չէր, բոլորը նրանից հեռու էին մնում», – ասում է հարևանը։

Դուստրերը, ինչպես նշում են հարևանները, բարեհամբույր են, միշտ բարևում էին։ Դրանից ավել որևէ բան չկա ասելու։ Զրուցակիցներս ուղարկում են մեզ №1370 դպրոցը, որտեղ սովորում էին աղջիկները, և որտեղ նրանց բոլորը ճանաչում են։

 

Մա՞յրն է մեղավոր

№1370 դպրոցը, ամենատարօրինակ դպրոցն է, որը երբևէ տեսել եմ։ Սկզբում ես, մտնելով «Դպրոց» գրությամբ դարպասներից ներս, իսկական  մանկապարտեզում եմ հայտնվում։ Դաստիարակներից մեկը պարզաբանում է, որ սա իսկապես մանկապարտեզ է, որը գործում է դպրոցին կից։ Նման բաներ լինում են, իսկ դպրոցը մյուս մասնաշենքում է։

«Նրանք ամեն ինչ ծրագրել էին». հորը սպանած Խաչատուրյան քույրերի եղբոր խոստովանությունը

Մյուս մասնաշենքը` մի փոքր հեռու է։  Եվ նույնպես դարպասների հետևում։  Այնտեղ մեզ բացատրում են, որ ղեկավարությունը մեկ այլ շենքում է գտնվում` Կոստրոմսկայա փողոցում։ Եվ այնտեղ նույն համարով ևս մեկ դպրոց կա։ Կրկին սխալ մասնաշենք էր։

Դպրոցի չորրորդ շենքը թաղամասի խորքում էր գտնվում։ Մի խոսքով` №1370  դպրոցը Բիբիրևի կեսն է զբաղեցնում։ Եվ սա չափազանցություն չէ։ Այնուամենայնիվ, դպրոցական այս համալիրը լավ տպավորություն է թողնում` բակերում մարզահրապարակներ կան, խնձորենիներ և շատ համեղ սալորի ծառ է աճում։ Շուրջբոլորը խնամված ծաղկաթմբեր են։

Դպրոցի տնօրենի մոտ մտնել ինձ թույլ չեն տալիս անվտանգության աշխատակիցները. զգացվում է, որ այստեղ էլ են հոգնել լրագրողներից։ Դպրոցի բոլոր աշխատակիցները լուսանկարչական ապարատով մարդ նկատելիս շրջանցում է նրան։

Երկու կին կատվի են կերակրում. որոշում եմ զրուցել նրանց հետ։ Խաչատուրյան քույրերի պատմությունից նրանք քաջատեղյակ են։

Здание школы, где учились сестры Хачатурян

«Անասուն են նրանք։  Մի օր ձմռանը տեսա, ինչպես է հղի կատուն վազում ծննդաբերելու։ Սակայն շքամուտքին չհասավ։ Այդ աղջիկներից մեկը նրա վրա ձմռան ցրտին ջուր լցրեց, այնուհետև սկսեց քարով գլխին խփել։ Սրիկաներ են դաստիարակել։ Սրբություն չունեն», – հանկարծ կտրուկ ասում է կանանցից մեկը։

Բռնարար թմրավաճառը աղջիկներին կանչում էր զանգակով. ողբերգության նոր մանրամասներ

Երկրորդ կինը (դպրոցի նախկին հավաքարար, այժմ՝ թոշակառու) միջամտում է վեճին և ասում, որ դա ամենևին էլ այդ աղջիկը չէր։

«Իսկ այդ աղջիկներին ճանաչում եմ դեմքով։ Որևէ վատ բան ասել չեմ կարող։ Նրանք, իհարկե, ինձ երբեք չեն բարևել։ Սակայն չէին կեղտոտում, նորմալ աղջիկներ էին։ Բայց մայրը…      Ինչպես կարող էր աղջիկներին հոր վրա թողնել։ Եթե մայրը նրանց չլքեր, ոչ մի ողբերգություն չէր լինի», – կարծում է նա։

Կինը չի հավատում աղջիկների մեղավորությանը, ասում է, որ տարօրինակ պատմություն է։

Հիշեցնեմ, որ Մոսկվայի Օստանկինսկի դատարանը օգոստոսի 2-ին Խաչատուրյան քույրերի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը` 2 ամիս ժամկետով։