Ինչ էր տեղի ունենում հանդերձարանում «Ալաշկերտի» հաղթանակից հետո. տեսանյութ

Ինչպես են «Ալաշկերտի» ֆուտբոլիստները տոնում Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլ անցնելը, Չեռնոգորիայի «Սուտյեսկայի» հետ ոչ–ոքի խաղալուց հետո։
Sputnik

«Ալաշկերտի ֆուտբոլիստները» Եվրոպայի Լիգայի նախընտրական երկրորդ փուլի պատասխան խաղում Չեռնոգորիայի «Սուտյեսկա» թիմի հետ խաղաղությամբ բաժանվեցին  և երկու խաղերի ընդհանուր միավորների քանակով  Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկան։

Մարզիկներն այնպես էին ուրախանում Չեռնոգորիայի ակումբի նկատմամբ իրենց տարած հաղթանակով, որ նույնիսկ նկարահանում են իրականացրել հանդերձարանում։ Հայկական համացանցի տիրույթում տեսահոլովակը վիրուսային է դարձել։