Հայերի մոտ ամեն ինչ թարս է. ֆրանսահայ դերասանուհին`հայերի հետաքրքրասիրության մասին

Ֆրանսահայ հայտնի սցենարիստ ու ռեժիսոր Վալերի Մասադյանն ասել է` ինչու է 13 տարեկանում փախել տնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Ֆրանսահայ դերասանուհի, կինոռեժիսոր ու սցենարիստ Վալերի Մասադյանը Filmmaker Magazine պարբերականի հետ հարցազրույցում խոսել է հայերի յուրահատուկ խառնվածքի մասին։

«Ասում են` հետաքրքրասիրությունը վատ բան է։ Ես կիսով չափ հայ եմ, իսկ հայերի մոտ ամեն ինչ թարս է։ Իմ մեջ այդ հետաքրքրասիրությունը կա։ Ես միշտ այդպիսինն եմ եղել, այդ պատճառով սկսել եմ ինքնուրույն կարդալ, կինեմատոգրաֆի աշխարհի մեջ խորանալ», – ասել է Մադասյանը։

Մեծամորից` «Ֆուլ հաուս». հայ դերասանուհին ասել է` երբ է երեխաներ ունենալու

Ռեժիսորը պատմել է` ինչպես է Փարիզի մոտակա քաղաքներից մեկում գտնվող տնից Փարիզ փախել։ Նրա խոսքով` մի քանի ժամ թափառել է այնտեղ, ինչից հետո ոստիկանները գտել են իրեն։

«Ծնողներս հաճախ էին բացակայում տնից։ Եղբայրս ինձ «մամա» էր անվանում։ Դա տարօրինակ էր։ Այդ պատճառով ես գնացի, փախա։ Մոպեդով էին Փարիզ գնացել։ Երբ հասա, սկսեցի հիմարի պես լացել, քանի որ պատկերացում չունեի` ինչ եմ անում», – խոստովանել է դերասանուհին։

Վալերի Մասադյանը ծնվել է Ֆրանսիայում, հայերի ընտանիքում։ Մինչև կինոն Վալերին եղել է դիզայներ, լուսանկարիչ ու խմբագիր։ 2009 թվականին Էլենի դերն է կատարել «Փախստականները» ֆիլմում, իսկ մեկ տարի անց` Վալերիի դերը «Կատայ» ֆիլմում։

Հայուհու ռեժիսորական դեբյուտն է դարձել 2011 թվականի «Նանա» ֆիլմը։ Նա բազում պարգևների է արժանացել, այդ թվում` 2012 թվականին երևանյան միջազգային փառատոնի «Արծաթե ծիրանին»։