ԱՄՆ պատժամիջոցը զինակից Թուրքիային. ինչո՞վ կպատասխանի Անկարան

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երեկ հայտարարել է, որ սկսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի արդարադատության ու ներքին գործերի նախարարի դեմ կախված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործի հետ։ Թուրք պաշտոնյաներին արգելվում է ԱՄՆ գնալ, իսկ նրանց ամերիկյան ակտիվները սառեցվելու են։
Sputnik

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա
Դա տեղի ունեցավ. ԱՄՆ–ն պատժամիջոցներ կիրառեց երկու թուրք նախարարների դեմ։ Հարցը նույնիսկ այն չէ, որ պատժամիջոցները ակնհայտորեն կանխարգելիչ բնույթ են կրում, դրանք ցանկացած պահի մեկ վայրկյանում կարելի է չեղարկել, այլ հենց ինքը` փաստն է  հատկանշական։ Եթե միտումը շարունակվի, ապա աշխարհը կտեսնի Թել Ավիվի ու Անկարայի պատերազմը  իսկական, այլ ոչ թե թատերականացված տարբերակով։

Ո՞վ է Արեսի բաժին ավանակը. Իրանն ու ԱՄՆ-ը քարեր են նետում, իսկ Իսրայելում ձեռքերն են շփում

Թուրքերը պահում են ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին 2016 թվականի աշնանից` Թուրքիայում ահաբեկչական համարվող FETÖ ընկերությանը օգնելու նաև երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը սատարելու մեղադրանքով։ Բրանսոնը հերքում է մեղադրանքներն ու դրանք «ամոթալի ու զզվելի» է անվանում։

Թեև դեռ չի կարելի ասել, որ Էրդողանի գործողությունները լուրջ հետևանքի են բերել, Վաշինգտոնում դեռ միայն հասկացրին, որ նրանք կարողանում են ոչ միայն սպառնալ, այլև իրական գործողություններ անել։ Այդ ամենն ասես չեն վախեցրել  ոչ Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլին, ոչ էլ ներքին գործերի նախարար Սուլեյամն Սոյլին։

Օրինակ Գյուլը հետևյալ բանն է ասել. «Ես այս երկրում ապրելուց ու մահանալուց բացի այլ երազանք չունեմ։ Ես ԱՄՆ–ում կամ Թուրքիայի սահմանից դուրս ունեցվածք չունեմ, ոչ մի կուրուշ»։ Որպես  պարզաբանում ասեմ, որ կուրուշը թուրքական մանրադրամ է։

Հնարավոր է, Գյուլն իսկապես այնքան խոհեմ է, որ չպահի իր կուրուշներն այնտեղ, որտեղ դրանք կարող են սառեցնել։ Երկրորդ նախարարի արձագանքի մասին ոչինչ հայտնի չէ, բայց դա էական չէ։

Թուրքիայի արտգործնախարարը բառացիորեն խառնվել է իրար այդպիսի լուրերից։ Նա արդեն վճռական բողոք է հայտնել ԱՄՆ ագրեսիվ վերաբերմունքի նկատմամբ ու խոստացել է  անհապաղ համարժեք պատասխան տալ։

Հայ վերլուծաբաններն ու փորձագետներն արդեն որոշ ենթադրություններ են հայտնում իրադարձությունների հետագա հնարավոր զարգացման վերաբերյալ։ Ոմանք, օրինակ, չեն բացառում, որ ամերիկացի զինվորականների համար կարող են փակել Թուրքիայի տարածքում գտնվող բազաների ճանապարհը։ Դա օրինակ Ինջիրլիք օդանավակայանն  է, որի գործոնը Թուրքայի վերնախավն օգտագործում է արևմտյան երկրներին մեծ ու միջին շանտաժի ենթարկելու համար։ Դեռ ոչ մի աղմկահարույց բան չի եղել, բայց մինչ այժմ ԱՄՆ–ն Թուրքիայի դեմ պատժամիջոց չէր կիրառել։

Էրդողանը խոստացել է վերականգնել մահապատիժը Թուրքիայում

Թեկուզ՝ հայտարարված պատժամիջոցները թիթեռի կյանքի չափ տևեն. Վաշինգտոնի պատժամիջոցները Անկարայի դեմ իրենց խորքային իմաստով շատ են տարբերվում նման միջոցներից ասենք Ռուսաստանի կամ Իրանի դեմ։ Թուրքիայի դեպքում ԱՄՆ–ն պատժամիջոցներ է կիրառում իր ռազմաքաղաքական դաշնակցի դեմ, որի հետ ՆԱՏՕ–ի կազմում է։

Պատժամիջոցների հայտարարությունն իհարկե չի սահմանափակվում Բրանսոնի գործով. Դա ԱՄՆ կուտակված դժգոհությունն է Անկարայից, ու Թուրքիայի դժգոհությունը ԱՄՆ–ից, այստեղ մի քանի բաղադրիչ կա. մասնավորապես այն, որ Թուրքիան ռուսական սպառազինություն է գնում ու որպես վրեժ այն, որ ԱՄՆ–ն չի ցանկանում դաշնակցին F-35 կործանիչ մատակարարել։

Վաշինգտոնում երկկուսակցական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Նիկոլաս Դենֆորտը չի բացառում, որ Թուրքիան ԱՄՆ–ի համար շատ տհաճ քայլեր ձեռնարկի։ Դենֆորտը կարծում է,  որ ամեն դեպքում պետք է պատրաստվել, որ Թուրքիան կարող է փակել ռազմակայանները ու վերանայել տարածաշրջանում  իր քաղաքականությունը` հաշվի առնելով երկկողմանի հարաբերությունների լարվածությունը։

«Վաշինգտոնը պետք է սկսի վերանայել իր տարածաշրջանային քաղաքականությունը Իրաքից մինչև Բալկաններ, հաշվի առնելով, որ Թուրքիայի համագործակցության նվազագույն մակարդակը չի կարելի որպես հաստատուն բան ընկալել», փոխանցում է ՌԻԱ Նովոստին Դենֆորտի խոսքերը։

Մի կողմից Թուրքիայի դիրքորոշումն արդարացի է. ԱՄՆ–ն միջամտում է այլ երկրի իրավական համակարգի գործերին: Այս մասով ոչինչ չես ասի։ Մյուս կողմից էլ` հոգևորականին խոստացել են դատել 35 տարով, իսկ դա ակնհայտորեն չափազանց շատ է Ֆեթուլլահ Գյուլենի FETO-ի հետ կապի համար։

Նույն հաջողությամբ էլ կարող էին խոսել մահապատժի վտանգի մասին, միևնույնն է խեղճ հոգևորականը երկու տերությունների առևտրի առարկա է։ Եթե Վաշինգտոնը շարունակի իրենը պնդել, Բրանսոնն ինչ–որ ժամկետ կստանա (իհարկե ոչ 35 տարի), բայց ամենայն հավանականությամբ կողմերը որոշ համաձայնության կգան ու հոգևորականն ազատ կարձակվի։

Եվ այդ ժամանակ ում կհետաքրքրեն երկու երկրների պաշտոնյաների քաղաքական հավակնությունների հետևանքով մարդու կյանքից խլած տարիները։