ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Վադիմ Վիկտորի Սկրիպչենկո:
Նա իր Ֆուտբոլային կարիերան սկսել է 1992 թվականին. հանդես է եկել ռուսական և բելառուսական մի շարք անվանի ակումբներում: Եղել է Բելառուսի երիտասարդական և ազգային հավաքականների անդամ:
Մարզչական կարիերան սկսել է 2008 թվականից՝ Բելառուսի «ԲԱՏԵ» ակումբում:
2011-2013 թվականներին եղել է բելառուսական «Մինսկ» ակումբի գլխավոր մարզիչը և 2013 թվականին ակումբի հետ նվաճել է Բելառուսի Գավաթը:
Գլխավորել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի «Ուրալ», «Կռիլյա Սովետով» և «Անժի» ակումբները: Նրա գլխավորությամբ Ուրալը զբաղեցրել է Ռուսաստանի առաջնության 8-րդ հորիզոնականը, ինչը համարվում է ակումբի պատմության մեջ լավագույն ցուցանիշը:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի «Անժի» ակումբի գլխավոր մարզիչը:
Ունի մարզչական Pro արտոնագիր:
Վադիմ Սկրիպչենկոն ծնվել է Բելառուսում, 42 տարեկան է: