Հայաստանի քաղաքացուն դանակահարել են Անապայում. երիտասարդը տեղում մահացել է

Կալմիկիացին հարբած վիճակում դանակի մի քանի հարված է հասցրել սրճարանի աշխատակցին` Հայաստանի քաղաքացուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Հայաստանի քաղաքացին մահացել է Անապայում դանակահարության հետևանքով։ «Կուբանսկիե նովոստի» պարբերականը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 30–ին։

Ստեփանավանի Օթելլոն. խանդի հողի վրա դանակահարել է նախկին կնոջը

Ռուսաստանի ՔԿ–ի Կրանսոդարի երկրամասի Քննչական վարչության տվյալների համաձայն` Կալմիկիայի 36–ամյա բնակիչն Անապա էր եկել հանգստանալու։

2018 թվականի հուլիսի 30–ի երեկոյան, Վիտյազևո գյուղում ալկոհոլային հարբածության վիճակում նա մոտեցել է նախկինում անծանոթ 43–ամյա տղամարդուն, որը սրճարանի աշխատակիցն էր ու միս էր տապակում։

Խոսակցության ընթացքում նրանք վիճել են։ Այն ժամանակ հանգստացողը դանակ է վերցրել ու բազում հարվածներ է հասցրել տղամարդու մարմնին։ Վնասվածքներից նա տեղում մահացել է։

Հետագայում պարզվել է, որ մահացածը Հայաստանի քաղաքացի էր։ Ռուսաստանցուն արդեն սպանության մեղադրանք է ներկայացվել։ Նշվում է, որ միջադեպի ընթացքում նաև 17 տարեկան տղա է տուժել։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։