Դուխով տղերքը կամրջից նետվում են սառը ջուրը. տեսանյութ

Կամրջից առաջին անգամ հանդգնել են ցատկել 1664 թվականին։ 1968 թվականին այն մարզային մրցում է դարձել։ Դիտեք տեսանյութում, թե ինչպես են նշում տոնն այս տարի։
Sputnik

400 տարիների ընթացքում ամենահամարձակներն ու խիզախները Բոսնիայում և Հերցեգովինայում կամրջից ցատկում են սառցաջրի մեջ։ Այս ընթացքում զվարճանքը մրցույթի է  վերածվել։ Եթե հավատանք պատմական տվյալներին՝ առաջին ցատկն իրականացրել են 1664 թվականին։ 1968 թվականին այն մարզային մրցում է դարձել։

«Սա շատ կարևոր ավանդույթ է։ Կարծում եմ, որ իմ տարիքի յուրաքանչյուր երիտասարդ պետք է ազատվի վախից և ցատկի Հին կամրջից», – ասում է մրցույթի ամենաերիտասարդ 16 տարեկան մասնակիցը։

Կամրջից մինչև ջուրը 28 մետր է։ Ներետվա գետի խորությունը` 4.5 մետր։ Ցատկը մոտ 3 վայրկյան է տևում, թռիչքի արագությունը 85 կմ/ժ։