«Փյունիկի» հաղթանակի «քաղաքական» հետևանքները. նոր «հրաժարական»

Պարտությունը ճակատագրական եղավ հակառակորդ թիմի մարզիչի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել «Տոբոլի» գլխավոր մարզիչը:

Սովորական հանդիպման պատմական արդյունքը. լուսանկարներ

Այս մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի լրատվական ծառայությունը:

Վլադիմիր Նիկիտենկոն աշխատանքից ազատվելու դիմումը ներկայացրել է «Փյունիկ»-«Տոբոլ» խաղից հետո, երբ իր սաները պարտվեցին հայկական ակումբին:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղերում Երևանի «Փյունիկ»-ը Հանրապետական մարզադաշտում հյուրընկալել էր ղազախական «Տոբոլ»-ին:

Խաղի սկզբում պայքարը հավասար էր ընթանում, սակայն «Տոբոլ»-ի գրոհներ կամաց-կամաց սկսել էին վտանգավոր դառնալ:

Սակայն երկրորդ խաղակեսում անհաջողությունները դարձան «Տոբոլ»-ի ուղեկիցը, իսկ 83-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց Մուհամեդ Կոնատեն: «Փյունիկ»-ը հաղթեց նվազագույն հաշվով և դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ:

Այս փուլում «Փյունիկը» կխաղա «Մաքաբի» (Թել Ավիվ)-«Ռադնիչկի» (Նիշ) թիմերից հաղթողի հետ։ Նրանց առաջին հանդիպմանը հաղթել էր «Մաքաբին» 2:0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին: