Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրը Սանկտ Պետերբուրգում «Հորովելն» է երգում. տեսանյութ

Եզրաս Արքեպիսկոպոսի «Հորովելի» կատարումը մեծ տարածում է ստացել։ Մոտ 700 մարդ իրենց էջերում տարածել են այդ տեսանյութը։
Sputnik

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբայրը` Մոսկվայի թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոսը Սանկտ Պետերբուրգում Կոմիտասի «Հորովելն» է կատարել։

Facebook սոցիալական ցանցի օգտատեր Էլյա Բերբերյանը տեսանյութ է տարածել,  որում Եզրաս Արքեպիսկոպոսը աշխարհիկ հագուստով անհայտ երիտասարդի հետ այդ երգն է կատարում։ Միայն մի քանի օրվա ընթացքում տեսանյութը 38 հազար դիտման, մոտ 55 «հավանության» ու 700 «տարածման» է արժանացել։