«Պարսկահայը» Kiki Challenge–ի հայկական տարբերակն է ներկայացրել Լոս Անջելեսում

Քոչարի ու տարազով աղջիկներ։ Հայ երգիծաբանը պայթեցրել է Facebook–ը հայտնի ֆլեշմոբի ռիմեյքով։
Sputnik

Պարսկական Անտիկ անունով ամերիկահայ երգիծաբանը միացել է Kiki Challenge համաշխարհային ֆլեշմոբին։

Իմաստն այն է, որ պետք է ամերիկացի երգիչ Դրեյքի In My Feelings երգի տակ սրտի աշխատանքը ցույց տվող պար կատարել։ Շատերն անում են դա շարժվող մեքենայից դուրս գալով։

Անտիկի հրապարակած տեսանյութում նա դուրս է գալիս շարժվող մեքենայից, նրան հանկարծակի տարազով աղջիկներն են մոտենում ու սկսում են հայկական երաժշտության ներքո քոչարի պարել։

15 ժամվա ընթացքում տեսանյութը մեծ տարածում է ստացել։ Այն ավելի քան 20 հազար դիտման, 3,5 հազար «հավանության» ու հազարավոր մեկնաբանությունների է արժանացել։ Ավելի քան հազար մարդ տարածել են տեսանյութն իրենց էջերում։