Լավերի փայը չէր հասցրե՞լ. Սուրիկին «գահընկեց են արել» բազմամիլիոնանոց խարդախության համար

Անդիժանսկուն «գահընկեց անելու» համար առիթ է հանդիսացել` իբրև թե Զախարի Կալաշովի համար նախատեսված մի քանի միլիոն դոլարի յուրացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հայ օրենքով գող Սուրեն Թավադովին, որը քրեական շրջանում ավելի հայտնի է որպես Սուրիկ Անդիժանսկի, զրկել են «թագից»։ Այս մասին հայտնում է «Փրայմ Քրայմը»։

Նրան «գահընկեց անելու» համար առիթ է հանդիսացել`  իբրև թե Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) համար նախատեսված մի քանի միլիոն դոլարի յուրացումը։

«Օրենքով մեկենասը». ո՞վ է Դոն Պիպոն, և ինչպես նա դարձավ Օռնելա Մուտիի սիրելի հայը

Աղբյուրի տվյալներով` Սուրեն Թավադովին, որը հանդիսանում է անդիժանցի խոշոր հայ ստվերային գործչի ունեցվածքի ժառանգորդ,  2000-ականների սկզբին քրեական աշխարհ էր բերել հայտնի Ասլան Ուսոյանը (Դեդ Հասանը)։

Քանի որ ի սկզբանե, սահմանված կանոնների հակառակ, որոշումը կայացրել էր Ուսոյանի կրասնոդարցի «զինակիցների» նեղ շրջանակը՝ առանց գողերին տեղեկացնելու, Թավադովի նկատմամբ «մոտեցումը» համակողմանի ընդունելի չէր համարվել։

Պարբերականը գրում է, որ Սուրիկ Անդիժանսկին գումար է ստացել ադամանդի բիզնեսի հետ կապված ինչ–որ հրեաներից, սակայն չի կիսել այն Շաքրոյի հետ։ Այդ ժամանակ Շաքրոն անձամբ է դուրս եկել «ոսկերիչների» վրա և պայմանավորվածություն ձեռք բերել նրանց հետ գործեր անել անմիջականորեն, Սուրիկին շրջանցելով, որին անվանարկել են, իսկ դա նշանակում է՝ թողել են նաև առանց գողական եկամտի։

Խորհրդարանի պատգամավորները ցանկանում են ազատ արձակել օրենքով գող Ալիկ Բանդուրյանին

Կալաշովը, սակայն չի հասցրել պատժել Թավադովին, քանի որ 2016 թվականի հուլիսին Շաքրոյին կալանավորել են շորթում իրականացնելու գործով, որի համար, արդյունքում, մոտ 10 տարի ազատազրկման է դատապարտվել։

Սակայն մի քանի քրեական հեղինակություններ օրեր առաջ Թավադովին Մոսկվայի ռեստորաններից մեկում հանդիպում էին նշանակել։ Այստեղ նրան հայտնել էին, որ նա այլևս գող չէ։  Բացի այդ նրան պարտադրել են վերադարձնել Շաքրո Մոլոդոյին պարտք մնացած փողերը։