Շաղատ գյուղում բռնկված հրդեհից տուժել են 5 քաղաքացի

Տուժածները տեղափոխվել են Սիսիանի ԲԿ և, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Սյունիքի Շաղատ գյուղում բռնկված հրդեհից այրվել էեն 2 տան պատուհանները, մի շարք մարդկակնց պատկանող անասնակերեր, անասնագոմի տանիքը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հուլիսի 31-ին, ժամը 14:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում այրվում է անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը:

Սոչիում հրդեհի զոհ է դարձել 4 հայ. ՀՀ ԱԳՆ խոսնակը պաշտոնական հայտարարություն տարածեց

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում Շաղատ գյուղի բնակիչները՝ Ա. Ե.-ն (ծնված 1996 թ.), Է. Հ.-ն (ծնված 1989 թ.), Ս. Բ.-ն (ծնված 1985 թ.), Գ. Գ.-ն (ծնված 1981 թ.) և Է. Հ.-ն (ծնված 1972 թ.) ստացել են տարբեր բնույթի այրվածքներ: Վերջիններս տեղափոխվել են Սիսիանի ԲԿ և ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ 23:00-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շաղատ գյուղի վերջնամասում:

Այրվել են գյուղի 3-րդ փողոցի թիվ 15 և 16 տների պատուհաների շրջանակները (12 քմ և 6 քմ) և անասնագոմի տանիքի՝ մոտ 600 քմ հատվածում կուտակած Ա. Ն.-ին պատկանող 850 հակ անասնակեր, Պ. խ.-ին պատկանող 400, Դ. Ս.-ին պատկանող 1000, Վ. Խ.-ին պատկանող 1000, Վ. Գ.-ին պատկանող 800 և Պ. Կ.-ին պատկանող 400 հակ անասնակեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ՊՆ N զորամասի 1 ջրատար ավտոմեքենա: