«Տանկային բիաթլոն – 2018». ինչով ավարտվեց Հայաստանի ու Ղրղըզստանի մենամարտը. լուսանկարներ

Հայ տանկիստների երիտասարդությունն ու դիպուկությունը տանկային բիաթլոնի չորրոդ օրվա առաջին մրցաշրջանում մրցում էին Ղրղըզստանի անձնակազմի արագության ու փորձառության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik, Ռուբեև Գարսիա. Հուլիսի վերջին օրը Ալաբիոյի զորավարժարանի տրիբունաներում թեժ էր ոչ այդքան արևից, որքան երկրպագուների կրքերից։

Танки команды армии Армении (на первом плане) и Вьетнама в индивидуальной гонке международных соревнований "Танковый биатлон-2018" на подмосковном полигоне "Алабино".

Այս տարի ավելի քան 1000 մարդ եկել էր Բանակային միջազգային խաղերը դիտելու, դա երկու անգամ ավելի շատ է, քան 2017 թվականին։ Համենայն դեպս խաղի սկզբից 10 րոպե առաջ արդեն ազատ տեղ գրեթե չկար։

Танк команды армии Армении в индивидуальной гонке международных соревнований "Танковый биатлон-2018" на подмосковном полигоне "Алабино".

Առաջին մրցաշրջանում մասնակցում էին չորս թիմ` Հայաստանից, Ղրղըզստանից, Մյանմայից ու Վիետնամից։

Հայ զինվորականները մրցաշարի ամենաերիտասարդ մասնակիցներն էին` 19 տարեկանից ոչ մեծ։ Անձնակազմի բոլոր երեք անդամները, այդ թվում տանկի հրամանատար Գագիկ Խառատյանը ժամկետային զինծառայողներ են ու մեկ տարի չկա, ինչ ծառայում են բանակում։

Танки команды армии Армении (на первом плане) и Вьетнама в индивидуальной гонке международных соревнований "Танковый биатлон-2018" на подмосковном полигоне "Алабино".

«Մենք հաշվի ենք առել նախորդ տարվա սխալներն ու զինվորներին ավելի ինտենսիվ էինք պատրաստում, ընտրեցինք ամենատաղանդավորներին ու սկսեցինք մարզումները», – Sputnik Արմենիային պատմեց հայկական թիմի ներկայացուցիչ, ավագ լեյտենանտ Արման Զաքոյանը։

Պատրաստությունը հենց այնպես չի անցել։ Չգիտեմ` ինչն է օգնել  տանկի նշանառուին` մարտական ոգևորությունը թե բնատուր տաղանդը, բայց հայկական Տ–72-ը ոչ միայն ճիշտ կրակոցով, այլև դիպուկահարի ճշգրտությամբ աչքի ընկավ։

Սակայն ամեն ինչ հարթ չէր։ 40 տոննանոց մեքենան լավ արագացնելով մեխանիկը ստիպված էր կտրուկ արգելակել էսկարպի` հատուկ հակատանկային  ամրացման առաջ ու չկարողացավ առաջին փորձից հաղթահարել խոչընդոտը։ Արդյունքում անձնակազմը տուգանային շրջան ստացավ։

Հայ տանկիստներին կրնկակոխ հետևում էին ղրղըզները: Բայց նրանց կրակոցներն այդքան էլ դիպուկ չէին, և կարողացան խոցել ընդամենը մեկ թիրախ: Դրա փոխարեն վարորդն իրեն վարպետորեն դրսևորեց. նրանց տանկը բոլոր խոչընդոտները հաղթահարեց արագության մեջ:

Դրան գումարվեց նաև Ղրղըզսանտի տանկի հրամանատարի դիպուկ կրակոցը, որով նա 900 մետր հեռավորության վրա խոցեց «հակառակորդի» ուղղաթիռը: Արդյունքում Ղրղըզսանտի թիմը դարձավ հաղթող՝ 23 րոպե 51 վայրկյան արդյունքով:

1 / 7
Հայկական բանակի թիմը
2 / 7
Հայկական բանակի թիմը
3 / 7
Հայկական բանակի թիմը
4 / 7
Հայկական բանակի թիմը
5 / 7
Հայկական բանակի թիմը
6 / 7
Հայկական բանակի թիմը
7 / 7
Հայկական բանակի թիմը

Տուգանային երկու պտույտները Հայաստանից խլեցին մի քանի թանկարժեք րոպեներ, որի հետևանքով էլ հայերը վարժությունն ավարտեցին 28 րոպե արդյունքով: