«Զինագործների» կրքոտ պարերը. Մխիթարյանը լատինո է պարել մարզադաշտում. տեսանյութ

«Արսենալի» խաղացողները մարզումների ժամանակ ուրախ պար են կատարել։
Sputnik

Կատակների և մրցախաղերի սիրահար Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ» խաղացողների հետ միասին ուրախ պար է կատարել ֆուտբոլային դաշտում Սինգապուրում։

Հայ ֆուտբոլիստը Facebook սոցցանցի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել։

«Մեզ դուր եկան այս մարզումները։ Շնորհակալություն #Asia–ին #Singapore–ում մեր շրջագայության ժամանակ աջակցելու համար», – գրել է նա տեսանյութի տակ։

Տեսանյութը զվարճացրել է ֆուտբոլիստի երկրպագուներին, այն արդեն ավելի քան 100 մարդ է տարածել և մոտ 4 հազար «լայքի» արժանացել։ Մեկնաբանություններում օգտատերերը սեր են խոստովանում Մխիթարյանին և կոչ անում ցույց տալ, թե ինչպես են պարում հայերը։