Ստորագրահավաք ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի

Հանրապետականը պատգամավորական երաշխավորություն կներկայացնի դատարան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը  ստորագրահավաք է սկսել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով:

Դատարանը կալանքի որոշում կայացրեց. Քոչարյանը մեկուսարանում է

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մեր սկսած գործընթացը բխում է թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության կողմից գործի առնչությամբ արված հայտարարություններից»,- ասաց նա:

ՀՀԿ փոխնախագահը նաև հավելեց, որ ստորագրությունները հետագայում որպես պատգամավորների անձնական երաշխավորություն կներկայացվեն դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու համար: