«Մեր ժողովուրդների բարօրության ու խաղաղ ապագայի համար». ընթրիք Մատարելլայի պատվին

Ի պատիվ Իտալիայի նախագահի ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ:
Sputnik

Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի եւ տիկին Լաուրա Մատարելլայի պատվին՝ այսօր երեկոյան Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ:

Նախագահներները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 25 տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-իտալական երկկողմ օրակարգի հարցերին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ելույթն ամբողջությամբ դիտեք տեսանյութում: