Պատմական սերտ առնչություններ ունեցող երկրի նախագահը եղել է Մաշտոց 47-ում

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի եւ Իտալիայի նախագահների հանդիպումը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 Հուլիս — Sputnik. Հայաստանի անկախության քառորդ դարում հայ-իտալական միջպետական հարաբերությունները զարգացել են գործընկերության ու փոխվստահության ոգով: Այս մասին այսօր հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ հանդիպման ժամանակ:

Իտալիայի նախագահը ժամանեց Հայաստան

Նախագահն ընդգծել է, որ հայ-իտալական հարաբերությունների հիմքում ընկած են երկու հնամենի ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք արժեհամակարգը:

Արմեն Սարգսյանը Սերջիո Մատարելլայի այցն անվանել է պատմական, քանզի սա Իտալիայի Հանրապետության նախագահի առաջին այցն է Հայաստան:

ՀՀ նախագահի նստավայրում կայացած հանդիպմանը ներկա են եղել նաև երկու երկրների արտգործնախարարները:

Նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջիո Մատարելլան մտքեր են փոխանակել հայ-իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ, նշել, որ երկու երկրների բազմաշերտ հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ եւ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է հասցնել որակական նոր մակարդակի։

Made in Armenia․ իտալացիները չէին կարող չտնտղել Փաշինյանի հագուկապը

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելային պարգեւատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: