Սոցապը՝ հանրային վնասատու՞. ոլորտի չարաշահումների նոր բացահայտումները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների աշխատակիցների և պաշտոնյաների չարաշահումների վերջը դեռ չի երևում:
Sputnik

Ընդհանուր առմամբ՝ 34 միլիոն 777 հազար դրամ. Սա հուլիսի 25-27-ի ընթացքում Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատանքի արդյունքն է: Չարաշահումները կրկին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալություններում են հայտնաբերվել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվեց տարածքային գործակալությունների 87 աշխատակիցների և պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն բնույթի 166 հանցագործություն:

Մանրամասները՝ Ոստիկանության տարածած տեսանյութում