Ինչու են հայուհիներն այդքան գեղեցիկ. բրիտանահայ երաժիշտը Հայաստանի մասին ֆիլմ է նկարահանել

Շառլ Ազնավուրը, Հենրիխ Մխիթարյանն ու Սիրուշոն նկարահանվել են բրիտանահայ երաժիշտ ու երգիծաբան Կև Օրքյանի Հայաստանին նվիրված վավերագրական ֆիլմում։ Տեսանյութում դիտեք` ծիրանի երկրի որ տեսարժան վայրերն է ներկայացրել նա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Վավերագրական ֆիլմը կներկայացնի մեծ անակնկալներով լի փոքր երկիրը։ Հենց այս բառերով է նկարագրում իր ստեղծագործությունը հայտնի բրիտանահայ երգիծաբան ու դերասան Կև Օրքյանը։

Արցախը հետաքրքրել է լիտվացիներին. ժենգյալով հացի մասին պատմում է հեղինակավոր կայքը

«Բարի գալուստ Հայաստան` աշխարհի ամենազարմանալի երկրներից մեկը», – ողջունում է Օրքյանը հանդիսատեսին թրեյլերում։

Հայտնի արտիստը պատմում է այն բաների մասին, որոնք շատ հայերի համար սովորական են թվում. Նոյն իր տապանը Արարատ լեռան վրա է կայանել, հայերը հյուրասեր ժողովուրդ են, Հայաստանում ամեն ինչ պետք է անել նախապես մի լավ հաց ուտելուց հետո։

Բրիտանիայում հայտնի կոմիկի ֆիլմում նկարահանվել են հայ աստղերը` դուդուկահար Ջիվան Գասպարյանը, շանսոնյե Շառլ Ազնավուրը, Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, երգչուհի Սիրուշոն և երգիչ Արթուր Իսպիրյանը։

Հայաստանում բրիտանահային ամենաշատը երկու բան է հետաքրքրել. ինչու՞ են բոլոր հայուհիներն այդքան գեղեցիկ ու ինչու՞ է ուտելը մեր երկրում ստիպողական բնույթ կրում։