«Գալակտիկական մարտ»․ Գոռ Երիցյանը տապալել է Ալի Ֆունեկային Սոչիում. տեսանյութ

«Գալակտիկական մարտ» պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային երեկոյի ընթացքում 3 հայ բռնցքամարտիկ հաղթանակ տոնեցին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Հայաստանը ներկայացնող միջին քաշի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հաղթել է փորձառու Ալի Ֆունեկային (ՀԱՀ) «Գալակտիկական մորտ» մրցաշարի գլխավոր մարտում երեկ Սոչիում։

Միջին քաշային կարգում Երիցյանը 8 ռաունդանոց մենամարտում առավելության հասավ Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Ալի Ֆունեկայի նկատմամբ և տարավ իր 7-րդ անընդմեջ հաղթանակը:

Այսպիսով, հայ բնցքամարտիկը շարունակում է իր անպարտելիության շարքը: 7 մենամարտ՝ 7 հաղթանակ, որից 6-ը նոկաուտով:

Բռնցքամարտի երեկոյի շրջանակում Ռուսատանը ներկայացնող Կարեն Մարգարյանը հաղթեց Իլյա Շերբակովին, իսկ Աշոտ Պապյանը՝ Իսլամ Էդիսուլթանովին։