Համով Հայաստան. Կեր ու երկար կապրես, կամ ինչու այս ուտեստը պիտի փորձեն բոլորը

Չինական ավանդական ուտեստը` «Հավը ոստրե սոուսով» գրավել է ոչ միայն տեղացիների, այլ նաև մեր երկիր այցելող հյուրերի սրտերը։
Sputnik

Sputnik Արմենիայի «Համով Հայաստան» նախագծի հեղինակներն այս անգամ կներկայացնեն չինական խոհանոցի այս յուրահատուկ ուտեստի պատրաստման նրբությունները։

«Համով–հոտով Երևան». ինչո՞վ հայ խոհարարները կզարմացնեն օտարերկրյա գուրմաններին

Պահանջվող մթերքներն են` հավի փափկամիս, շամպինյոն, գազար, բուլղարական պղպեղ, չինական համեմունքներ։ Անհրաժեշտ է նաև ձեռք բերել նաև ծովասունկ, որը շատ օգտակար է և շատ սիրված չինական համեմունքների շարքում։

«Չինական խոհանոցը շատ հարուստ է համեմունքներով։ Դրանց մեծ մասը կծու են, ունեն սուր համեր»,–ասում է ռեստորաններից մեկի շեֆ–խոհարար Նարեկ Հովակիմյանը։

Նա խորհուրդ է տալիս անպայման փորձել այս ուտեստը, չէ՞ որ նրա մեջ կա ծովասունկ, իսկ չինացիների հավաստմամբ` այն երկարակեցության գրավական է։

Մանրամասները` տեսանյութում։